+(374)60-440-552
sitemap
05.08.25

Կրթական միջոցառում Տավուշի մարզում

Նորություններ


Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում կազմակերպեց հերթական կրթական միջոցառումը՝ այս անգամ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդների համար։

Միջոցառումը կազմակերպվել էր «10։30» ակումբի հետ միասին՝ հուլիսի 19-ին, Իջևանում՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ընկերության ֆինանսավորմամբ։

Կրթական միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի Կողբ, Ազատամուտ, Գանձաքար, Գետահովիտ, Արճիս, Իջևան համայքներից ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդներ։

Բանախոսություններով հանդես եկան Գևորգ Պողոսյանը՝ «Իդրամ»-ի հիմնադիր, «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն, և Մարիամ Համբարձումյանը՝ «TCF Armenia»-ի համահիմնադիր, «Tech Week Armenia»-ի համակազմակերպիչ։

Բանախոսության թեմաները գերարդիական էին՝

  • Ինչպես դառնալ «AI» գրագետ ու պատրաստվել ապագային,
  • Ինչպես ստեղծել մրցակցային պրոդուկտ միջազգային շուկայում։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ ներկայացուցիչ Ռուզաննա Բաղդասարյանը ներկայացրեց կազմակերպության մասին տեղեկատվություն, ինչպես նաև ընկերության մոտեցումը՝ իր երկարաժամկետ գործունեության մեջ սոցիալական պատասխանատվության ծրագրերը կարևորելու վերաբերյալ։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նախագահի խորհրդական Դավիթ Հակոբյանը,  Տավուշ TV-ն,  «ՄԵՄ» ՀԿ-ի երեխաները, Լոֆթ Իջևանի թիմը, «Yell Extreme Park»-ի, «Կողբա սարեր» գինեգործարանի, «10։30» ակումբի ներկայացուցիչները։

Միջոցառման արդյունքներն են

  • 250,000 դրամի նվիրաբերություն բարեգործական «Հարեհաս» ծրագրին ծրագրի արդյունքում Գեղարքունիքի մարզի 3520 կանայք կրթվում են ու ստեղծում իրենց գյուղական նախագծերը,
  • 18,000 մեդիադիտում միջոցառման մասին իրազեկող նյութերից,
  • 55+ մասնակից Տավուշի մարզից,
  • 40+ տարածում սոցցանցերում իրենց ոլորտում ազդեցիկ մարդկանց ու կառույցների կողմից։

Օրվա ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

Այժմ միջոցառման արդյունքում ստանում ենք բազում նամակներ այլ մարզերի երիտասարդներից՝ խնդրանքով նմանատիպ միջոցառումներ կազմակերպել Աբովյանում, Քաջարանում, Վանաձորում, Դիլիջանում և այլ համայնքներում։

Իսկ այս միջոցառման մասնակիցներն արդեն ուղիղ կապի մեջ են խոսնակների հետ՝ շարունակելով օգտվել նրանց խորհուրդներից:

Տավուշ TV-ի տեսանյութը միջոցառման մասին՝

https://youtu.be/6LGxZ6KNPm4?si=-UvK1qtU446NmlHX

Նմանատիպ նորություններ
Տեսնել ավելին