Մեր մասին
Ընդհանուր տեղեկություններ մեր մասին
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից:
Մենք տրամադրում ենք համայնքներում արդյունավետ ձեռներեցության կազմակերպման ֆինանսավորում՝
հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, գյուղատնտեսական և/կամ առևտրային կարիքների համար վարկեր,
գյուղատնտեսական մեքենաների, գյուղգործիքների, ագրոպարենային սարքավորումների և ջերմատնային կոնստրուկցիաների լիզինգ:
Մեր հաճախորդներն են ագրոպարենային ապրանքային շղթայի բոլոր մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործմամբ և այլ հարակից գործունեությամբ:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին:
Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն իր ֆինանսական ծառայություններն առաջարկում է Հայաստանի բոլոր մարզերում:

-
Մեր առաքելությունըՄեր առաքելությունն է խթանել համայնքներում արդյունավետ ձեռներեցության զարգացումը:
-
Մեր տեսլականըՄեր տեսլականն է լինել ինովացիոն լուծումներ առաջարկող նախընտրելի կառույց ագրոբիզնեսի ոլորտում:
Մեր արժեքները
-
Թափանցիկություն
-
Նորարարություն և նախաձեռնողականություն
-
Հոգատարություն
-
Պատասխանատվություն
Մեր պատմությունը
2025
2025 թվականը «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համար նշանավորվեց նշանակալի հաջողություններով։ Տարվա ընթացքում կազմակերպությունը ներգրավեց 2 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ ձևավորելով նոր միջազգային համագործակցություն, իրականացրեց կրթական նախաձեռնություն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդների համար, դարձավ առաջինը Հայաստանում ամբողջովին էլեկտրական ավտոպարկով և բացեց նոր մասնաճյուղ Էջմիածնում։ Այս ձեռքբերումներով 2025 թվականը ամփոփվեց որպես զարգացման, նոր համագործակցությունների և արժեք ստեղծող նախաձեռնությունների տարի՝ շարունակելով վստահ քայլերով առաջ շարժվել ռազմավարական նպատակների ուղղությամբ։