+(374)60-440-552
sitemap
05.08.25

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն՝ առաջինը Հայաստանում ամբողջովին էլեկտրական ավտոպարկով

Նորություններ


«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը hպարտությամբ հայտարարում է, որ դարձել է Հայաստանի առաջին և միակ ֆինանսական կառույցը, որի ավտոպարկը ամբողջությամբ բաղկացած է էլեկտրական մեքենաներից։

Այս նախաձեռնությունն ընդգծում է կազմակերպության հանձնառությունը՝

  • շրջակա միջավայրի պահպանության,

  • վնասակար արտանետումների կրճատման,

  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակով իրականացման ուղղությամբ։

Էլեկտրամեքենաների ընտրությունը պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով՝

  • ածխածնային արտանետումների էական նվազեցում,

  • էներգախնայողություն և շահագործման ցածր ծախսեր,

  • աշխատակիցների համար հարմարավետ և ժամանակակից աշխատանքային պայմաններ,

  • նորարարական և էկոլոգիապես պատասխանատու տեխնոլոգիաների ներդրում։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ը հետևողականորեն ներդնում է առաջադեմ թվային և էկոլոգիապես կայուն լուծումներ՝ շարունակելով ամրապնդել իր դիրքը որպես պատասխանատու և նորարարական ֆինանսական կազմակերպություն։

Կազմակերպությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։

Նմանատիպ նորություններ
Տեսնել ավելին