«ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր գործունեության աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել վարկային ծառայությունները Հայաստանի տարբեր համայնքներին։ Այս նպատակով, 2025 թվականի հունիսին կազմակերպությունը բացեց իր յոթերորդ մասնաճյուղը՝ այս անգամ Էջմիածին քաղաքում։
Նոր մասնաճյուղի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը կայացավ 2025 թվականի հունիսի 6-ին։ Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ինչպես նաև «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ»-ի աշխատակիցներ և հավատարիմ հաճախորդներ։ Բացման օրը խորհրդանշեց հերթական կարևոր քայլը՝ ուղղված մեր հաճախորդներին առավել մոտ լինելու և նրանց ֆինանսական կարիքներին ավելի օպերատիվ ու հարմարավետ սպասարկելու տեսլականին։
Էջմիածնի մասնաճյուղը սպասարկում է խոշորացված Էջմիածին համայնքը, որը ներառում է 1 քաղաքային և 43 գյուղական բնակավայր։ Սա հատկապես կարևոր է այն առումով, որ գյուղատնտեսությամբ և փոքր բիզնեսով զբաղվող բնակիչները կարող են տեղում օգտվել ֆինանսական ծառայություններից՝ առանց երկար ճանապարհներ կտրելու։
Մասնաճյուղն առաջարկում է մի շարք վարկային և ֆինանսական ծառայություններ՝
🔹 Գյուղատնտեսական վարկեր
🔹 Սպառողական վարկեր
🔹 Բիզնես վարկեր
🔹 Լիզինգ
📍 Մեր նոր հասցեն է՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Ա. Մանուկյան 2-րդ թաղամաս, 99/2
📞 Հեռախոսահամար՝ 060-440-552
«ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։