11.12.25
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն SmartJump ընկերության աջակցությամբ ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլար վարկ Agents for Impact ընկերությունից
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն ուրախ է հայտնել Agents for Impact ընկերության հետ համագործակցության հաջող մեկնարկի մասին։ Agents for Impact-ը Գերմանիայում հիմնված ներդրումային կազմակերպություն է, որը նպատակ ունի աջակցել պատասխանատու ու բարձր ազդեցություն ունեցող ֆինանսական հաստատություններին ամբողջ աշխարհում։ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային ֆինանսավորման գործարքն իրականացվել է SmartJump ընկերության աջակցությամբ, որը ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ի երկարամյա գործընկերն է միջազգային ֆինանսական ռեսուրսների ներգրավման ոլորտում։
Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ին ընդլայնել իր գյուղատնտեսական վարկավորման պորտֆելը՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր մարզերում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։ Մատչելի և նպատակային ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման շնորհիվ ընկերությունը կշարունակի ամրապնդել գյուղական համայնքների բարեկեցությունը, նպաստել կայուն գյուղատնտեսական զարգացմանը և ավելացնել ֆինանսական ներառվածությունը երկրում։
«Մենք ուրախ ենք սկսել այս համագործակցությունը Agents for Impact-ի հետ, որը լիովին համահունչ է մեր առաքելությանը՝ ուժեղացնելու Հայաստանի գյուղատնտեսական համայնքները», -նշել է ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ի գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը։ «Այս ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա ընդլայնել անհատականացված ագրովարկերի հասանելիությունը երկրի ֆերմերային տնտեսությունների և միկրո ձեռնարկատերերի համար։ Մենք վստահ ենք, որ այս բիզնեսների հզորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար, և գնահատում ենք այն վստահությունը, որը Agents for Impact-ը ցուցաբերել է մեր թիմի և տեսլականի նկատմամբ»։
«Այս համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է մեր առաքելության մեջ՝ կապելու բարձր ազդեցություն ունեցող հայկական վարկային կազմակերպություններին վստահելի միջազգային ֆինանսավորողների հետ»,- նշել է SmartJump-ի տնօրեն Թամարա Կոստանդյանը։ «Ուրախ ենք աջակցել ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտին՝ ապահովելու անհրաժեշտ ռեսուրսները իր գործունեության ընդլայնման և Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում նշանակալի զարգացում ապահովելու համար»։
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը հայտնում է իր շնորհակալությունը Agents for Impact-ին՝ Հայաստանում դրական ազդեցությամբ ֆինանսավորման զարգացումը խթանելու իր հանձնառության համար։ Այս համագործակցությունը արտահայտում է կողմերի ընդհանուր տեսլականը՝ ուղղված գյուղական համայնքների կայուն աճին և երկարաժամկետ զարգացմանը։