Ուրախ ֆերմեր
-
ՆպատակՖերմերային տնտեսություններին ապրանքների հումք նյութեր արագամաշ առարկանենրի ձեռքբերման ֆինանսավորում
-
Դիմողի նկարագրությունԳյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական (21-66 տարեկան) և իրավաբանական անձինք՝ գյուղացիական տնտեսությունները։Ստարտափ ներդրումային նախագծեր իրականացնող գյուղացիական տնտեսությունները՝ 50% սեփական ներդրման պայմանով։
-
Ապահովություն
Երաշխավորությամբ
- մինչև 0,5 մլն ՀՀ դրամը ներառյալ վարկերի համար երաշխավորություն կարող է չպահանջվել,
- մինչև 1,0 մլն ՀՀ դրամը ներառյալ վարկերի համար առնվազն մեկ երաշխավորություն,
- մինչև 2,0 մլն ՀՀ դրամը ներառյալ վարկերի համար առնվազն երկու երաշխավորություն,
-
Վարկի տոկոս0%-12․25%
-
Վարկի փաստացի տոկոս13․2%-13․5%
-
Ամսական սպասարկման վճար0% վարկավորման դեպքում ամսական սպասարկման վճար 2%
-
ՏուժանքԺամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,13%
-
Վարկավորման Պայմաններ
Վարկի տրամադրման դրական որոշման գործոններն են
- կայուն եկամտի աղբյուր,
- դրական կամ չեզոք վարկային պատմություն,
- արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր,
- բավարար գրավի առկայություն
Վարկը մերժելու գործոններն են
- վարկը մարելու համար անբավարար եկամուտներ,
- հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,
- բացասական վարկային պատմություն,
- հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ,
- բավարար գրավային ապահովության բացակայություն:
Ձևակերպման վայր
- Վարկերը ձևակերպվում են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղերում, ներկայացուցչություններում ինչպես նաև գլխամասային գրասենյակում։
Վարկի տրամադրման եղանակ
Միանվագ, անկանխիկ եղանակով
-
Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ֆիզիկական անձինք
- դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
- անհատ ձեռներեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
- գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
- տեղեկանքներ գյուղապետարանից գույքերի և անասնագլխաքանակի վերաբերյալ
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Իրավաբանական անձինք
- կանոնադրություն,
- ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
- բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
- ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
- իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
- տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
- հարկային հաշվետվություններ
- տնտեսական գործունեության մեջ մասնակցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեղնիկա, տրանսպորտային միջոց, սարգավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
- տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- գույքի սեփականության իրավունքի վկայական
- գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
- գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
- գույքի ձեռքբերման հիմքեր
-
ԿԱՐԵՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ!
ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ
• Ուշադրություն` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
• Ուշադրություն` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
• Ուշադրություն՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» ՓԲԸ-Ն ԿՁԵՌՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ։ ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ՎԵՐՋԻՆՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ և/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։
• Ուշադրություն՝ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՊԱՌՈՂԻՑ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋՎԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
• Ուշադրություն` ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
• Ուշադրություն`ՎԱՐԿԱՌՈՒՆ ՊԻՏԻ ԳՈՐԾԻ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ և ԻՐ ՕԳՏԻՆ, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ ՀՕԳՈՒՏ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ:
• Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
• Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:
• Ուշադրություն` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՅՑԵԼԵԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ՝ WWW.FININFO.AM ՀԱՍՑԵՈՎ։
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
• Ուշադրություն` ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ։
• Ուշադրություն` ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԸ ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ։
• Ուշադրություն` ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ։
• Ուշադրություն` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՅՈԹ ՕՐ ԱՌԱՋ ԴՈՒՔ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ։
• Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ։
• Ուշադրություն` ԴՈՒՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։
• Ուշադրություն` ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ։
-
Այլ վճարներ
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
Անշարժ գույքի համար միասնական տեղեկանքի տրամադրում մինչև 10,000 ՀՀ դրամ Գրավի պայմանագրի նոտարական վավերացում մինչև 15,000 ՀՀ դրամ Անշարժ գույքի գրավի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում մինչև 26,000 ՀՀ դրամ Նոտարական փաթեթներում առկա հայտարարություն/համաձայնություն 8,000 ՀՀ դրամ Տրանսպորտային միջոցի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք 3,000 ՀՀ դրամ Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ -
Տարեկան փաստացի տոկոսադրույք և դրա հաշվարկի օրինակ
Հարգելի՛ հաճախորդ, տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։
Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:
Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։
Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
-
Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը՝
Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով: Մասնավորապես հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Այսինքն վարկային պատմությունը ցույց է տալիս, թե հաճախորդը ինչպես է կատարել և շարունակում կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Այն պարունակում է հաճախորդի ստացած վարկերի, դրանից բխող մարումների կատարման, այլ մարդկանց տրված երաշխավորությունների, ժամկետանց վարկերի առկայության, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքների մասին տեղեկատվություն:Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Մանրամասների համար՝
Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ն վարկ տրամադրելու նպատակով իրականացնում է վարկային վերլուծություն, որի արդյունքում ձևավորվում է ՍՔՈՐ գնահատականը: Այն իրենից ներկայացնում է մի շարք համախմբված գործոնների ամբողջականություն, այն է՝ հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառմը։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Մանրամասների համար՝
Կիրառվող ՍՔՈՐ-ի տեսակը և նրա վրա ազդող հիմնական գործոնները՝
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջնորդվում է իր սեփական սքորինգային համակարգով, ֆինանսատնտեսական վերլուծությամբ ստացված տվյալների համապարփակ դիտարկմաբ, այլ սոցիալական և բնապահպանակն ռիսկերով, ինչպես նաև կիրառում է ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող սքորինգային հաշվիչները։
Հաճախորդի ՍՔՈՐ գնահատականի ձևավորման հիմնական գործոններն են,
• ստացված վարկերի քանակը և գումարը
• տրամադրված երաշխավորությունների քանակն ու գումարը
• վճարումների (մարումների) պատմությունը,
• ստացված վարկերի տեսակները,
• ներկայացված նոր վարկային դիմումների քանակը
• ԱՔՌԱ հարցումների քանակը և տեսակըՆշենք նաև, որ վարկային պատմության հարցումը կարող է ազդեցություն ունենալ վարկային ՍՔՈՐ գնահատականի վրա (կարող է իջեցնել գնահատականը), որն էլ իր հերթին կարող է ազդել հաճախորդին վարկ տրամադրելու որոշման վրա և հանդիսանալ բացասական որոշման կայացման պատճառ:
Ինչպես բարելավել վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը՝
Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար հարկավոր է բացառել վարկերի մարումների ուշացումները՝ կատարելով այն սահմանված գրաֆիկին համապատասխան, մարել կամ նվազեցնել վարկային պարտավորությունները, նվազեցնել վարկերի քանակը՝ թեթևացնելով վարկային բեռը, նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում ապահովել այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը: Հաճախորդի արդեն գրանցված վատ վարկային պատմությունը կարող է վերափոխվել յուրաքանչյուր հաջորդ վարկիընթացքում հաճախորդի վարքագծի փոփոխության և պարտաճանաչության արդյունքում: Ուստի վարկային պատմության և ՍՔՈՐ-ի վատթարացումից խուսափելու և բարելավումը ապահովելու համար պետք է բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները, լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները, խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց, թեթևացնել վարկային բեռը և այլն: