+(374)60-440-552
sitemap

Գյուղտեխնիկայի և ագրոպարենային սարքավորումների լիզինգ

  • Տոկոս
    11 - 13.9 %
  • Վարկի ժամկետ
    12 - 60 ամիս
  • Գումար
    100000 - 50000000 AMD
Պայմաններ
  • Նպատակ
    • տրակտորների և գյուղատնտեսական այլ տեխնիկայի ձեռքբերում
    • գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում
    • վերամշակման և մթերման համար նախատեսված սարքավորումների, հոսքագծերի ձեռքբերում
  • Դիմողի նկարագրություն
    • ՀՀ տարածքում գործող միկրո, փոքր և միջին ձեռներեցներ կամ ձեռնարկություններ։
    • Գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկություններ։
  • Ապահովություն
    • Վարձակալվող գույք 
    • Ինչպես նաև հնարավոր է պահնաջվի լրացուցիչ ապահովություն՝ երաշխավորություն կամ այլ գույք
  • Տոկոս
    11 % – 13․9%
  • Փաստացի տոկոս
    12․12 % – 20․38%
  • Վճարներ

    Գյուղ.տեխնիկայի լիզինգի տրամադրման ժամանակ լիզինգի առարկան ենթակա է ապահովագրման, որը կարգավորվում է լիզինգի պայմանագրով: Գյուղ.տեխնիկայի լիզինգի տրամադրման ժամանակ գանձվում է՝ Գյուղ.տեխնիկայի լիզինգի սպասարկման վճար՝

     - մինչև 2.0 մլն դրամ լիզինգի դեպքում 15000 դրամ,

    - 2.0 մլն դրամը գերազանցող լիզինգի դեպքում 20000 դրամ։
  • Գրաֆիկ
    մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, սակայն  ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ
  • Պայմաններ

    Լիզինգի տրամադրման  դրական որոշման գործոններն են

    • կայուն եկամտի աղբյուր,
    • դրական կամ չեզոք վարկային պատմություն,
    • արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր,
    • բավարար գրավի առկայություն

    Լիզինգը մերժելու գործոններն են

    • պարտավորությունը մարելու համար անբավարար եկամուտներ,
    • հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում,
    • բացասական վարկային պատմություն,
    • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ,
    • բավարար գրավային ապահովության բացակայություն:

    Ձևակերպման վայր

    • Գործարքները ձևակերպվում են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղերում,  ներկայացուցչություններում ինչպես նաև գլխամասային գրասենյակում։

    Լիզինգի տրամադրման եղանակ

    • Միանվագ, անկանխիկ եղանակով

    Պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը՝ վճարելով լիզինգային պայմանագրով սահմանված գումարը:

    Լիզինգավճարների հաշվարկը

    Լիզինգառուն վճարում է լիզինգավճար, որը հավասար է գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման և լիզինգի տոկոսների հանրագումարից հանած Լիզինգառուի կողմից վճարված կանխավճարը: Լիզինգավճարների չափը և պարբերականությունը սահմանվում է պայմանագրով:

    Լիզինգավճարների հաշվարկի օրինակ.

    Լիզինգով տրամադրվող գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման հանրագումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, տոկոսադրույքը (տարեկան թանկացում) 12% տարեկան, 12 ամիս մարման ժամկետով, 20% կանխավճարով լիզինգի դեպքում ամսական լիզինգավճարը կկազմի` 71,079 ՀՀ դրամ։

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

    Ֆիզիկական անձինք

    • դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
    • անհատ ձեռներեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
    • գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
    • տեղեկանքներ գյուղապետարանից գույքերի և անասնագլխաքանակի վերաբերյալ
    • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

    Իրավաբանական անձինք

    • կանոնադրություն,
    • ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
    • բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
    • ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
    • իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
    • տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
    • հարկային հաշվետվություններ
    • տնտեսական գործունեության մեջ մասնակցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեղնիկա, տրանսպորտային միջոց, սարգավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
    • տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
    • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

    Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը

    • գույքի սեփականության իրավունքի վկայական
    • գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
    • գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
    • գույքի ձեռքբերման հիմքեր
  • ԿԱՐԵՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ!

    ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ

    •             Ուշադրություն` Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։ Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկի տրամադրման որոշման կայացման հարցում կիրառվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ- կողմից մշակված FICO սքոր հաշվիչը: FICO սքորը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականն է։ Նշված սքոր գնահատականի վրա ազդող գործոններից են՝ հաճախորդի վարկային պատմությունը, գործող վարկերի քանակը, գումարը, նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը, վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը, աշխատանքային փորձը, եկամուտների մեծությունը։ ՈՒՍՏԻ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

    •             Ուշադրություն` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

    •             Ուշադրություն` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

    •             Ուշադրություն՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ» ՓԲԸ-Ն ԿՁԵՌՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ։ ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ՎԵՐՋԻՆՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ և/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։

    •             Ուշադրություն՝ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՊԱՌՈՂԻՑ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋՎԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ։

    •             Ուշադրություն` ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

    •             Ուշադրություն`ՎԱՐԿԱՌՈՒՆ ՊԻՏԻ ԳՈՐԾԻ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ և ԻՐ ՕԳՏԻՆ, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ ՀՕԳՈՒՏ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ:

    •             Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:

    •             Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:

    •             Ուշադրություն` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՅՑԵԼԵԼ «ՁԵՐ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ՝ WWW.FININFO.AM ՀԱՍՑԵՈՎ։

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    •             Ուշադրություն` ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ։

    •             Ուշադրություն` ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԸ ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ։

    •             Ուշադրություն` ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ։

    •             Ուշադրություն` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՅՈԹ ՕՐ ԱՌԱՋ ԴՈՒՔ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ։

    •             Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ։

    •             Ուշադրություն` ԴՈՒՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։

    •             Ուշադրություն` ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ։

  • Այլ վճարներ

    Ֆինանսավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ

     

    Անշարժ գույքի համար միասնական տեղեկանքի տրամադրում

    մինչև 10,000 ՀՀ դրամ

    Գրավի պայմանագրի նոտարական վավերացում

    մինչև 15,000 ՀՀ դրամ

    Անշարժ գույքի գրավի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում

    մինչև 26,000 ՀՀ դրամ

    Նոտարական փաթեթներում առկա հայտարարություն/համաձայնություն

    8,000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք

    3,000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում

    3,000 ՀՀ դրամ

    Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում

    2,000 ՀՀ դրամ

  • Տարեկան փաստացի տոկոսադրույք և դրա հաշվարկի օրինակ

    Հարգելի՛ հաճախորդ, տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:

    Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:

    Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։

    Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։

     

    Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:

    Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:

    Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։

    Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա

    որտեղ`

    A – վարկի սկզբնական գումարը

    n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը

    N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը

    Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը

    Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով

    i – տարեկան փաստացի տոկոսադրույքը