+(374)60-440-552
sitemap

Մեր մասին

Գործընկերներ

Համագործակցություններ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան)
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան)
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն համագործակցում է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստանի) հետ Ջրից դեպի Շուկա (ՋդՇ) ծրագրի Վարկային բաղադրիչի շրջանակներում, որի արդյունքում տրամադրվում են երկարաժամկետ և մատչելի գյուղ. վարկեր՝ միտված գյուղատնտեսական արտադրանքի ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Վերոհիշյալ ծրագրի հետ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն համագործակցում է դեռևս 2009 թ.-ից և շարունակում է հաջողությամբ իրականացնել վարկավորման ծրագիրը` Վարկային բաղադրիչի պահանջներին համապատասխան: Չնայած Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ը ներկայումս դադարեցրել է իր լայնածավալ գործունեությունը ՀՀ տարածքում, այնուամենայնիվ ՋդՇ ծրագրով նախատեսված վարկային ռեսուրսները կարող են, նախկինում հաստատված ծրագրին համահունչ պայմաններով, շրջանառվել և տրամադրվել ՀՀ տարածքում գործող ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին մինչև 2020 թ.: Ներկայումս «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ՋդՇ ծրագրով վարկերի տրամադրման գործընթացն իրականացնում է` համագործակցելով ՀՀ Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն (ԱՖԾԿԿ) պետական հիմնարկի հետ: