+(374)60-440-552
sitemap
10.07.22

«ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2021 թվականի արդյունքների ամփոփում

Նորություններ


2022 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որը գումարվեց հեռավար հաղորդակցության եղանակով Zoom հարթակի միջոցով։

Ընդհանուր ժողովի կողմից ամփոփվեցին Ընկերության 2021 թվականի ֆինանսական արդյունքները։

«Չնայած կովիդյան և հետպատերազմյան ճգնաժամին՝ կազմակերպությունը կարողացավ դրական աճ ապահովել։ Հատկապես ցանկանում եմ նշել գործադիր տնօրենի՝ Մխիթար Ազատյանի ու վարչության դերը։ Մեծ էր նաև մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների դերակատարումը, որոնք ավելի մեծ ինքնուրույնության արդյունքում ավելի բարձր պատասխանատվությամբ մոտեցան իրենց առջև ծառացած խնդիրներին», – նշեց Ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանը։

Ընկերության 2021 թվականի զուտ շահույթի մի մասը տրամադրվել է աշխատակիցներին՝ որպես պարգևավճար և հայտարարվել է տարեկան շահութաբաժիններ՝ գրեթե համամասնաբար։

 

 

Ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը տնօրենների խորհրդի առաջարկությամբ ավելացրեց Ընկերության կանոնադրական կապիտալը չբաշխված շահույթից՝ հասցնելով այն 1 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամի, որի նպատակն է ապահովել Ընկերության ներդրումային գրավչությունը և հեղինակության բարձրացումը։

Ընկերության 2021 թվականի ձեռքբերումներից էր եռամյա ռազմավարության հաստատումն ու գործարկումը, որի շրջանականերում Ընկերությունն արդեն բացել է իր առաջին ներկայացուցչությունը Արտաշատում գյուղական տնտեսություններին ավելի մոտ լինելու նպատակով։

 «Նման արդյունքների անհնար էր հասնել առանց աշխատակազմի միասնության և թիմային համատեղ աշխատանքի։ Կազմակերպությունում ձևավորվել է լավ թիմ, և թիմի յուրաքանչյուր անդամ ունի իր դերն ու նշանակությունը մեր նպատակներին հասնելու գործում», – նշեց Ընկերության վարչության նախագահ Մխիթար Ազատյանը։

Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը՝ Ընկերությունը նախորդող տարվա ընթացքում կազմակերպել է ՀՀ սահմանների բարեկարգման աշխատանքներ, կատարել է վարկային զիջումներ 2020թ․ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, կազմակերպել է բնապահպանական միջոցառումներ, ծառատունկեր, ինչպես նաև՝ աշխատակազմի համար նախատեսված թիմային միջոցառումներ։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ակտիվ միջոցառումներ է ձեռնարկում Ընկերության աշխատանքների թվայնացման և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից հիմնադրված Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամ։ Ընկերության խորհուրդը Կենտրոնի կողմից համարվում է Հայաստանում ամենաարդյունավետ գործող խորհուրդներից մեկը, որի կազմը բազմազան է՝ ներկայացված տարբեր մասնագիտությունների և փորձառությունների տեր պրոֆեսիոնալներից։ Ընկերության խորհրդի կազմում ընգրկված է նաև խորհրդի անկախ անդամ և խորհրդի կին անդամ։

Ընկերությունն ունի ներքին վերահսկողության աշխատանքային խումբ և կորպորատիվ քարտուղար, ովքեր խորհրդի հետ միասին ունեն ընկերությունում ունեն կորպորատիվ կառավարման համակարգը զարգացնելու և միջազգային լավագույն փորձը ներդնելու հանձնառություն։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն կարևորում է Ընկերության երկարաժամկետ զարգացման հեռանկարը և Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մեջ իր ներդրումը։

Նմանատիպ նորություններ
Տեսնել ավելին