+(374)60-440-552
sitemap

Գաղտնիության քաղաքականություն

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ն գործածում է սույն Կայքը իր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման, ինչպես նաև իր գործունեության մասին տեղեկատվության հանրությանը տրամադրման նպատակով: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ -ին: Տեղեկացնում ենք, որ կայքում տեղ գտած տեղեկատվությունը, նկարները ինչպես նաև աշխատակիցների ֆոտոնկարները չի թույլատրվում պատճենել և, կամ օգտագործել  այլ նպատակներով՝ տեղադրել այլ կայքերում կամ շահարկել՝ առանց ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ –ի գրավոր թույլտվության։

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ -ն երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը: Այս հայտարարությունը վերաբերում է, ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ -ն վարվում այդ տեղեկատվության հետ:

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ –ի պաշտոնական կայքը ստեղծված է, այնպես որպեսզի հնարավոր լինի խուսափել հաճախորդների անձնական տվյալների արտահոսքից: Եվ այն անձնական տվյալները, որոնք ձեր կամքով գործընթացի համար փոխանցում եք ընկերությանը, դրանք հասանելի է քիչ թվով անձանց (ընկերության աշխատակիցներին), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Ուստի տեղեկատվությունը և անձնական տվյալները, որոնք դուք կփոխանցեք առցանց ընկերության  ծառայություններից օգտվելու կամ թափուր աշխատատեղի համար դիմելու նկատառումով  երաշխավորում ենք, որ միայն կօգտագործվի ձեր համաձայնությամբ՝ պահպանելով գաղնիության քաղաքականությունը։

Հնարավոր անձնական տվյալները, որոնք ձեզանից կպահանջվեն կարող են լինել հետևյալը

  • անուն, ազգանուն, անձնագրային տվյալ, էլ. փոստի հասցե, , հեռախոսահամար, բնակության վայրը