+(374)60-440-552
sitemap

Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններ մեր մասին

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից:
Մենք տրամադրում ենք համայնքներում արդյունավետ ձեռներեցության կազմակերպման ֆինանսավորում՝
հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, գյուղատնտեսական և/կամ առևտրային կարիքների համար վարկեր,
գյուղատնտեսական մեքենաների, գյուղգործիքների, ագրոպարենային սարքավորումների և ջերմատնային կոնստրուկցիաների լիզինգ:
Մեր հաճախորդներն են ագրոպարենային ապրանքային շղթայի բոլոր մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործմամբ և այլ հարակից գործունեությամբ:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին:
Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն իր ֆինանսական ծառայություններն առաջարկում է Հայաստանի բոլոր մարզերում:
Ընդհանուր տեղեկություններ մեր մասին
  • Մեր առաքելությունը
    Մեր առաքելությունն է խթանել համայնքներում արդյունավետ ձեռներեցության զարգացումը:
  • Մեր տեսլականը
    Մեր տեսլականն է լինել ինովացիոն լուծումներ առաջարկող նախընտրելի կառույց ագրոբիզնեսի ոլորտում:
Մեր արժեքները
  • Թափանցիկություն
  • Նորարարություն և նախաձեռնողականություն
  • Հոգատարություն
  • Պատասխանատվություն
Մեր պատմությունը
Ընդհանուր տեղեկություններ մեր մասին
2022
Հունվարի 24-ին տեղի է ունեցել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպության «Արտաշատ» ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը:

«Արտաշատ» ներկայացուցչությունը սպասարկելու է Արտաշատի, Վեդիի, Արարատի տարածաշրջանները, ինչպես նաեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի հաճախորդներին:

Ընկերությունն այժմ ունի 4 մասնաճյուղ եւ 2 ներկայացուցչություն, որոնք ապահովում են ծառայությունների հասանելիությունը Հայաստանի ողջ տարածքով: