+(374)60-440-552
sitemap

Սոցիալական պատասխանատվություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում հավատում ենք, որ երկարաժամկետ հաջողությունը միայն ֆինանսական ձեռքբերումները չեն: Մենք հասկանում ենք հասարակությանը վերադարձնելու և մեր համայնքների բարեկեցությանը նպաստելու կարևորությունը: Այդ պատճառով մենք Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) դարձրել ենք մեր ընկերության կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը: Մենք ձգտում ենք տարբեր նախաձեռնությունների միջոցով դրական ազդեցություն ունենալ մարդկանց, պետության և մոլորակի վրա:

Բնապահպանական կայունություն

Մեր հիմնական ԿՍՊ ծրագրերից մեկը կենտրոնացած է բնապահպանական կայունության վրա: Մենք գիտակցում ենք մեր մոլորակը ապագա սերունդների համար պահպանելու հրատապ անհրաժեշտությունը: Ծառատունկերի, շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման նախաձեռնությունների միջոցով մենք ակտիվորեն նպաստում ենք բնապահպանական ջանքերին՝ նպատակ ունենալով վերականգնել էկոհամակարգերը և խթանել կենսաբազմազանությունը: Այս նախաձեռնություններով մենք ոչ միայն մեղմացնում ենք կլիմայի փոփոխության հետևանքները, այլև ստեղծում ենք ավելի առողջ միջավայր համայնքների զարգացման համար:

Համայնքների ներգրավվածություն

Մենք պատասխանատվություն ենք կրում բարձրացնելու մեր հասարակության ավելի քիչ ապահովված մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար: Մեր ԿՍՊ նախաձեռնությունները վերաբերում են անապահով երեխաների համար միջոցառումների կազմակերպմանը, նրանց համար հիշարժան պահերի և տոների ստեղծմանը։ Մենք խորապես հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է երազելու և աճելու հնարավորության՝ անկախ սոցիալական հանգամանքներից:

Կրթության հզորացում

Ի լրումն մեր գործող ԿՍՊ նախաձեռնությունների, մենք նաև նվիրված ենք կրթական հաստատությունների և կարիքավոր ուսանողների հզորացմանը: Մենք աջակցում ենք դպրոցների և սպորտդպրոցների վերանորոգմանը, կազմակերպում ենք ուսուցողական միջոցառումներ, պրակտիկաներ աշակերտների ու ուսանողների համար։

 

Աջակցություն մեր երկրի բանակին

Որպես պետության հանդեպ պատասխանատվության մաս՝ մենք ակտիվորեն աջակցում և հզորացնում ենք մեր երկրի սահմանները ու բանակը՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն։ Մեր ծրագրերից մեկի միջոցով մենք տեղադրել ենք արևային էլեկտրակայաններ ՀՀ սահմաններից մեկի երկայնքով։ Կանգնելով մեր բանակի կողքին՝ մենք նպատակ ունենք մեր երախտագիտությունը հայտնել և նպաստել նրանց բարօրությանը։

Անձնակազմի ներգրավվածություն

Մեր ԿՍՊ ջանքերը չեն սահմանափակվում միայն արտաքին նախաձեռնություններով։ Կազմակերպելով անձնակազմի համար միջոցառումներ, վերապատրաստումներ՝ մենք խրախուսում ենք մեր թիմի անդամների մասնագիտական կատարելագործումը, շարունակական կրթությունը և թիմային ոգու ամրապնդումը։ Հաշվի առնելով ժամանակակից մարտրահրավերները՝ մենք պատասխանատվություն ենք կրում նաև աշխատակիցներին ֆիզիկապես ու մարտական հիմնական գիտելիքներով նախապատրաստելու համար։

  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեկանգամյա աշխատանք չէ. այն դրական փոփոխություն մտցնելու շարունակական պարտավորություն է: Մենք հավատում ենք, որ այսօր կատարելով պատասխանատու ընտրություններ՝ կարող ենք ձևավորել ավելի լուսավոր և կայուն ապագա բոլորի համար:
Կատարված աշխատանքներ
Տեսնել ավելին