Աշխատատեղեր
Բարի գալուստ ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ: Մեր ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, միշտ ստեղծում է աշխատանքի հավասար հնարավորություններ և գործնական այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է գրանցել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական աճ: ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ը մշտապես նպաստում է իր անձնակազմի պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմանը և ընկերության ներսում ունեցած առաջընթացին: Մեր մոտեցման հիմքում ընկած է խորը հարգանք յուրաքանչյուր անհատի հանդեպ: Մենք գիտակցում ենք, որ մեր հաջողությունը պայմանավորված է ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ-ի աշխատակիցների նվիրվածությամբ ու եռանդով:
Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք ընդգրկվել մեր թիմում, որտեղ անձնական նվիրումը, հավասարությունը և պրոֆեսիոնալիզմը գլխավոր նախապայման են:
Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք ընդգրկվել մեր թիմում, որտեղ անձնական նվիրումը, հավասարությունը և պրոֆեսիոնալիզմը գլխավոր նախապայման են:
Մեզ հետ աշխատելու առավելությունները
-
Ոչ Ֆինանսական ԽրախուսումներԱռողջության ապահովագրությունՈւսուցման և վերապատրաստման հնարավորությունDayOff-ի հնարավորությունԹիմային հավաքույթներ և միջոցառումներ
-
Վարձատրություն և ֆինանսական խրախուսումՄրցունակ աշխատավարձԲոնուսային համակարգՊարգևատրումներՀանգստին կամ ֆիզիկական առողջության վերականգմանն ուղղված ֆինանսական փաթեթ
Միացեք մեր թիմին
-
Արտաքին կապերի և ներդրումային գործընթացների համակարգման բաժնի մասնագետ
Տեղադրվել է` 30.01.2026 Վերջնաժամկետ: 28.02.2026Աշխատանքի նկարագրություն«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամ, ով կմիանա Ընկերությանը որպես Արտաքին կապերի և ներդրումային գործընթացների համակարգման բաժնի մասնագետ։Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության ոլորտում),
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- ՀԾ բանկ, MS Office և Excel ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (B2 և բարձր մակարդակ),
- Վարկային օրենսդրության իմացություն,
- Հաղորդակցման, բանակցությունների և հաճախորդների հետ արդյունավետ աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Ժամանակի արդյունավետ կառավարում, hստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Ազնվություն, պատասխանատվություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
- Սթրեսակայունություն, լարված և ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգում է միջազգային և տեղական ներդրումային, վարկային և դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացներին առնչվող աշխատանքները՝ բաժնի ղեկավարի հանձնարարությամբ։
- Մասնակցում է ֆինանսական միջոցների ներգրավման հնարավոր սխեմաների, գործիքների և համագործակցության մոդելների նախնական մշակմանը և դրանց ներկայացմանը բաժնի ղեկավարին։
- Կազմակերպում և համակարգում է գործընկեր ֆինանսական կառույցներին ներկայացվող հաշվետվությունների պատրաստման գործընթացը։
- Համակարգում է հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներից։
- Ստուգում է հաշվետվությունների ամբողջականությունը, ձևաչափային համապատասխանությունը և ներկայացման ժամկետների պահպանումը։
- Կազմակերպում և համակարգում է գործընկեր ֆինանսական կառույցներին ներկայացվող վարկային հայտերի պատրաստման, ուղարկման և հաշվառման գործընթացը։
- Համակարգում է ֆոնդեր ներկայացվող վարկային փաթեթների հավաքագրումը և նախնական ստուգումը։
- Համակարգում է ֆինանսական գործընկեր կառույցների հետ կնքվող պայմանագրերի, դրանց փոփոխությունների և այլ համաձայնագրերի նախագծերի պատրաստման, շրջանառության և հաշվառման գործընթացը։
- Ապահովում է ներդրումային և վարկային գործընթացներին վերաբերող փաստաթղթերի պահպանումը։
- Համակարգում է գործընկեր ֆինանսական կառույցների և ֆոնդերի ֆինանսական միջոցների հաշվին տրամադրված վարկերի գումարների պահանջի հայտերի պատրաստման, դրանց ուղարկման և հաշվառման գործընթացը։
- Ներդրումային, վարկային և ապառիկ վարկավորման գործընթացներին առնչվող փաստաթղթերի պահպանում և արխիվացման գործընթացի վերահսկում։
- Ապառիկ վարկավորման գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկում։
- Լիզինգով տրամադրված գույքի ապահովագրության հաստատում, ապահովագրական վճարումների վերահսկում և հաշվապահությանը համապատասխան տեղեկագրերի և նամակների տրամադրում։
- Կատարում է այլ աշխատանքային առաջադրանքներ՝ բաժնի ղեկավարի հանձնարարությամբ և իր պաշտոնական պարտականությունների շրջանակում։