+(374)60-440-552
sitemap

Մեր մասին

Գործընկերներ

Համագործակցություններ KFW Զարգացման Բանկ
KFW Զարգացման Բանկ
KFW-ն Դաշնային Կառավարության անունից իրականացնում է Ֆինանսական Համագործակցություն (ՖՀ), որը գերմանական երկկողմանի համագործակցության կարևորագույն գործիքներից մեկն է: ՖՀ-ի հետ մեկտեղ այն նպաստում է աղքատության նվազեցմանը, գլոբալիզացիայի պայմաններում հավասարաչափ հնարավորությունների ստեղծմանը, կլիմայի և բնական ռեսուրսների պահպանմանը, ինչպես նաև խաղաղության ապահովմանը: Նրանց ներգրավվածությունը հավատարիմ է մնում Դաշնային Կառավարության սահմանած ուղենիշերին, որը ստանձնել է միջազգային պարտավորություններ՝ օգնելու հասնել ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման նպատակներին, լուծելու կլիմայի պահպանման թիրախային հարցերը և բարձրացնելու օժանդակություն տրամադրելու արդյունավետությունը:

Համահունչ ընթանալով գործընկեր պետությունների պահանջներին ու զարգացման ռազմավարություններին՝ KfW-ն ամբողջ աշխարհում զարգացման և կլիմայի պահպանման նախագծերին տրամադրում է ֆինանսական և խորհրդատվական օժանդակություն: Համագործակցության առաջնային մտահոգությունը կայուն արդյունքների հասնելն է: Գործընկերների նախաձեռնությունը, սեփականությունն ու ընդունակություններն ամրապնդելը հաջողության հասնելու կարևորագույն գործոն է: Ուստի, գործընկեր պետությունում կազմակերպությունը ծրագրեր նախագծելու և իրագործելու պատասխանատվություն է կրում: Սրանք հիմնականում կառավարական մարմիններ են, սակայն երբեմն նաև մասնավոր ձեռնարկություններ կամ ոչ-կառավարական կազմակերպություններ: